Վրաստանում ապրիլի 29-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 148 նոր դեպք: Ըստ Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքի՝ ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 654 հազար 945 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 280 պացիենտ: Երկրում գրանցվել է մահվան 2 դեպք, ընդհանուր մահերի թիվը 16 807 է: