Լեհաստանի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել ավելի քան 200 T-72 տանկ և մի քանի տասնյակ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ)։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է լեհական ռադիոն։ Տանկերի այս թիվը բավարար է երկու բրիգադ կազմելու համար։ Առաքված ՀՄՄ-ների քանակի մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հաստատել էր Ուկրաինային տանկերի մատակարարման տեղեկությունը՝ չմանրամասնելով։ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը լեհական Polsat հեռուստաալիքի եթերում նույնպես հրաժարվել էր հստակ թիվ նշել։