Միջազգային

SOCAR-ը կդադարեցնի Ռուսաստանի տարածքով նավթի տեղափոխումը

SOCAR-ը կդադարեցնի Ռուսաստանի տարածքով նավթի տեղափոխումը

Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը կդադերեցնի նավթի տեղափոխումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ռոյթերզ»-ին ընկերության աղբյուրի հայտնած լուրերը։ 

Ըստ հրապարակումների, Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով մայիսի ընթացքում տեղափոխվելիք նավթը կուղարկվի Բաքու-Թբիլիս-Ջեյհան խողովակաշարով։ Նշվում է, որ նման որոշում կայացվել է զուտ կոմերցիոն գործոններեվ պայմանավորված.  Բաքու-Թբիլիս-Ջեյհանն ունի ազատ հզորություն ու ուղիղ  մուտք միջերկրածովյան շուկա։  Առայժմ որոշումը վերաբերում է միայն մայիսին։

Նշվում է, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով 400 հազար տոննա նավթի հումք է ուղարկվել։

SOCAR-ը 2020-ին այդ նավթամուղով տեղափոխել է 585 հազար տոնն նավթ, 2019-ի 824 հազար տոննայի փոխարեն։ Այս տարվա ընթացքում ադրբեջանական պետական ընկերությունը նախատեսում է  հյուսիսային ուղղություն առաքել 1.0209 մլն տոննա նավթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական