Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը Ղազախստանի Ժողովրդական ասամբլեայի նիստում առաջարկել է հանրաքվե անցկացնել երկրի սահմանադրության փոփոխության հարցով։ Նա նշել է, որ «հանրաքվեն թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու՝ անմիջական մասնակցություն ունենալ երկրի ճակատագրի որոշմանը և կամրապնդի համապարփակ ժողովրդավարացում և նոր Ղազախստան կառուցելու ուղին»։
Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ հանրաքվեն ամենակարևոր ժողովրդավարական ինստիտուտն է, սակայն Ղազախստանում այն վերջին անգամ անցկացվել է 1995 թվականին, երբ հաստատվեց գործող սահմանադրությունը։