Միջազգային

Ինդոնեզիայի նախագահը պնդում է, որ Պուտինը մտադիր է մասնակցել G20-ի գագաթնաժողովին

Ինդոնեզիայի նախագահը պնդում է, որ Պուտինը մտադիր է մասնակցել G20-ի գագաթնաժողովին

Հինգշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների միջև։ Պուտինը Ինդոնեզիայի իր գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և G20-ի գործունեությունը։ Ավելի վաղ՝ G20-ն այս տարի նախագահող Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին ասել էր, որ ասոցիացիայի գագաթնաժողովին հրավիրված են G20-ի բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում՝ Պուտինը։ Ինդոնեզիայի դիրքորոշումը քննադատության է արժանացել մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի կողմից:

Ապրիլի 22-ին ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը լրագրողներին ասել էր, որ G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական