Շուրջ 8000 բրիտանացի զինծառայողներ կմասնակցեն Արևելյան Եվրոպայում կայանալիք վարժանքներին, որոնց ընթացքում կիրականացվի հակազդեցություն՝ ռուսական հիպոթետիկ ագրեսիային։ Հաղորդվում է, որ զորավարժություններում, որոնք կանցկացվեն Ֆինլանդիայից մինչև հս. Մակեդոնիա, բրիտանական ցամաքային զորքերը կմիանան ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինվորականներին և ՄԲ հրամանատարությամբ 2014 թվականին ստեղծված Միացյալ հետախուզական ուժերին։ Մասնակից երկրներն են Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Էստոնիան, որոնք պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։
Ինչպես նշել է ՄԲ ՊՆ-ն, նման զորավարժություններ նախատեսված էին վաղուց, սակայն դրանց անցկացման խթանն այժմ ռուսական ռազմական գործողությունն է Ուկրաինայում։