Միջազգային

Բլինքենը կարծում է, որ պետք է դյուրացնել զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային

Բլինքենը կարծում է, որ պետք է դյուրացնել զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բյուջեի թեմայով նիստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է Վաշինգտոնի կողմից իր դաշնակիցներին ռազմատեխնիկա վաճառելու դժվարությունների մասին: Առաջին հերթին խոսվել է Թուրքիայի ու Հնդկաստանի վերաբերյալ։ 

Թուրքիան ու ԱՄՆ-ն խնդիրներ ունեն այդ հարցով, քանզի Անկարան ՌԴ-ից գնել է S-400  զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչն ԱՄՆ-ն անընդունելի է համարում: Այդ գործարքի պատճառով ԱՄՆ-ն դուրս թողեց Թուրքիային ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից: 
Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ու Հնդկաստանին զինտեխնիկա մատակարարելու գործընթացը պիտի ավելի դյուրացվի և արագացվի:

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս պետքարտուղարության կողմից Կոնգրես ուղարկված նամակում նշվել էր, որ արդիականացված F-16 կործանիչների վաճառքն Անկարային համապատասխանում է ԱՄՆ-ի անվտանգային շահերին: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական