Իրանում ուրբաթ օրը պաշտոնապես ցուցադրվել է 1450 կմ հեռահարությամբ նորագույն ինքնամշակված «Հայբարի նվաճողները» բալիստիկ հրթիռը։ Այս հրթիռով շարժական կայանը մասնակցել է ապրիլի 29-ին Իրանում նշվող «Պաղեստինցիների հետ համերաշխության օրվան» («Երուսաղեմի օր» կամ «Ռուզ-Կուդս») նվիրված տոնական շքերթին։
Հրթիռն աշխատում է պինդ վառելիքով և ունակ է խոցել թիրախները մինչև 1450 կմ հեռավորության վրա։ Փորձագետների կարծիքով՝ թռիչքի վերջին փուլում այն ունի հակահրթիռային պաշտպանական համակարգերը շրջանցելու մանևրային հնարավորություն, իսկ նոր դիզայնը անալոգների համեմատ մեկ երրորդով նվազեցրել է քաշը։