Միջազգային

Միջուկային պատերազմի սպառնալիքի մասին խոսակցություններն անհիմն են. Ֆրանսիայի ԱԳՆ

Միջուկային պատերազմի սպառնալիքի մասին խոսակցություններն անհիմն են. Ֆրանսիայի ԱԳՆ

Միջուկային պատերազմի վտանգի առկայության մասին փաստարկները հիմք չունեն։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։ Լեժանդրը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները ուկրաինական հակամարտության փաստացի մասնակիցներ են. «Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք, միջազգային իրավունքի դրույթները միանգամայն հստակ են այս հարցում՝ ռազմական մատակարարումները չեն համարվում հակամարտությանը մասնակցություն»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Մենք օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իրեն»,- հավելել է Լեժանդրը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական