Միջազգային

Շվեդիան հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության որոշում դեռ չի կայացրել

Շվեդիան հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության որոշում դեռ չի կայացրել

Շվեդիան դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին ուրբաթ օրը Հելսինկիում հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդը։ Լինդեն նշել է, որ դաշինքին միանալու հեռանկարների վերաբերյալ նախնական աշխատանքները Շվեդիայում կավարտվեն մինչև մայիսի 13-ը, այսինքն՝ մինչև Ստոկհոլմի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտի «հնարավոր ներկայացման» ամսաթիվը։ Արտգործնախարարը նաև ասել է, որ Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու որոշումը մեծապես ազդել է այս հարցում շվեդական տեսակետի վրա։

Ապրիլի սկզբին ակտիվացան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ քննարկումները։ Դաշինքի հիմնական անդամները պաշտպանեցին այս հեռանկարը։ Ֆինլանդիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունն արդեն հանդես է եկել դաշինքին միանալու օգտին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական