Միջազգային

Թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալվել է Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետը

Թմրանյութերի մաքսանենգության  մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալվել է Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետը

Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ Ալտուրո Ֆահին և Կարիբյան տարածքների նավահանգիստների տնօրեն Օլեանվին Մեյնարդը հինգշաբթի օրը ձերբակալվել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։ Այդ մասին հայտնել է Associated Press-ը։

Ֆահիին և Մեյնարդին ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գործակալները ձերբակալել են Մայամիի օդանավակայանում։ Նրանք կասկածվում են կոկաին ներկրելու և փողերի լվացման մեջ։

Գործակալության տվյալներով՝ Ֆահին և Մեյնարդը ժամանել են օդանավակայան՝ հանդիպելու մեքսիկացի թմրավաճառներին, որոնք իրականում եղել են ԱՄՆ DEA-ի գաղտնի գործակալներ։ Մեղադրող կողմի տվյալներով՝ Բրիտանական կղզիների վարչապետն ակնկալում էր ստանալ 700 հազար դոլար կանխիկ գումար՝ Կոլումբիայից Մայամի և Նյու Յորք կոկաին տեղափոխելուն օժանդակելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական