Միջազգային

«Ռոսկոմնադզորը» արգելափակել է Ալիևի աշխատակազմին պատկանող կայքը

«Ռոսկոմնադզորը» արգելափակել է Ալիևի աշխատակազմին պատկանող կայքը

Ռուսաստանն իր տարածքում արգելափակել է ադրբեջանական ևս մեկ կայքի՝ Caliber.az-ի հասանելիությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումը կայացրել է Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզորը»։ Այս մասին նախապես տեղյակ չի պահվել կայքի խմբագրությանը։ Ադրբեջանում այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել, Բաքվում այն համարում են կանխակալ և անօրինական։ Նշենք, որ Caliber.az-ը գործում է երեք լեզուներով՝ ադրբեջաներեն, ռուսերեն ու հայերեն։ 

Տարբեր տեղեկություններով՝ կայքը պատկանում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին և հակահայկական քարոզչության ամենաակտիվ գործիքներից է։ Բացի այդ, այն նաև ակտիվ հակառուսական քարոզչությամբ է զբաղվում, հատկապես՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի դեմ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ռոսկոմնադզորն» արգելափակել էր ադրբեջանական իշխանությունների խոսափող haqqin․az, minval․az, oxu․az, musavat․com, baku.ws կայքերի հասանելիությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական