Միջազգային

ԵՄ-ն նախատեսում է մինչև 2025 թվականը ամբողջությամբ թվայնացնել Շենգենյան վիզայի ստացման գործընթացը

ԵՄ-ն նախատեսում է մինչև 2025 թվականը ամբողջությամբ թվայնացնել Շենգենյան վիզայի ստացման գործընթացը

Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև 2025 թվականը ամբողջությամբ թվայնացնել Շենգենյան վիզայի համար դիմելու և այն տրամադրելու գործընթացը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԵՄ հանձնաժողովի մամլո ծառայությունը։

Ըստ ԵՀ-ի՝ այս որոշումը «կօգնի խուսափել այն դիմորդների կողմից վիզաների, այսպես կոչված, գնումից, որոնք կարող են գայթակղվել ու դիմել Շենգենյան մի երկիր, որոնք առաջարկում են վիզայի դիմումի ավելի արագ մշակում, քան այն երկրներում, որոնք, իրականում, նրանց նպատակակետն են: Վիզայի գործընթացի թվայնացումը կնվազեցնի նաև ֆիզիկական վիզայի կպչուն պիտակների հետ կապված անվտանգության ռիսկերը, որոնք ենթակա են կեղծման, խարդախության և գողության: Այսօրվա առաջարկը նաև համահունչ է ԵՄ ընդհանուր մոտեցմանը՝ խրախուսելու հանրային ծառայությունների արդիականացումը և թվայնացումը», - հավելել են հանձնաժողովից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական