Միջազգային

Տիգրան Քեոսայանի մուտքը Ղազախստան կարող են արգելել

Տիգրան Քեոսայանի մուտքը Ղազախստան կարող են արգելել

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը իր յութուբյան «Roskomnadzor Free» շոուի ընթացքում մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։  Քեոսայանը սկսել է խոսել հետխորհրդային երկրների «վարքագծի» մասին։ Նա ասել է, որ Ղազախստանում վերածնվում է լեզվական պարեկության պրակտիկան, Հաղթանակի օրվա պատվին շքերթը չեղարկվում է։ Արդյունքում, նա առաջարկել է հարևան երկրներին՝ մտածել ու «նայել Ուկրաինային»։ Ղազախստանի ԱԳՆ-ն այս ելույթն անվանել է «վիրավորական և կողմնակալ»։

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ նման ելույթները «թունավորում են բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտը»։ «Կարծում եմ՝ նա կներառվի Ղազախստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում», - ասել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական