ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հայտնել է որ Վլադիմիր Պուտինը «սկզբունքորեն» դեմ չէ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանմանը և, նույնիսկ, պատրաստ է դրանում ներգրավել ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Այդ մասին հայտնի է դարձել Գուտիերեշ-Պուտին հանդիպումից հետո։
Գործարանից խաղաղ բնակիչների ելքի կազմակերպումը, որտեղ, ըստ տեղական իշխանությունների, մոտ երկու հազար մարդ է թաքնված, կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Մոսկվա այցի գլխավոր նպատակներից էր։ Հանդիպմանը Վլադիմիր Պուտինն ասել է, որ դեռ հույս ունի, որ Մոսկվան և Կիևը «կկարողանան համաձայնություններ ձեռք բերել նաև դիվանագիտական ուղու վրա»։ «Բանակցությունները շարունակվում են, դրանք այժմ ընթանում են առցանց ձևաչափով: Ես դեռ հույս ունեմ, որ դա մեզ կբերի որոշակի դրական արդյունքի», - ասել է Վլադիմիր Պուտինը: