Միջազգային

Բուրկինա-Ֆասոյում 100 ահաբեկիչ է սպանվել

Բուրկինա-Ֆասոյում 100 ահաբեկիչ է սպանվել

Բուրկինա Ֆասոյի և Նիգերի կառավարական զորքերի՝ սահմանային գոտում իրականացված համատեղ գործողության արդյունքում ապրիլին ոչնչացվել է մոտ 100 ահաբեկիչ։ Այս մասին ասվում է երկու երկրների բանակների համատեղ զեկույցում, որը երկուշաբթի երեկոյան մեջբերում է MAP լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ապրիլի 2-25-ն ընկած ժամանակահատվածում Բուրկինա Ֆասոյի և Նիգերի զինվորականները հետախուզական և մարտական ​​ինքնաթիռների աջակցությամբ համատեղ գործողություն են իրականացրել «Թաանլի-3» անվանումով։ Արդյունքում լիկվիդացվել է մոտ 100 ահաբեկիչ, իսկ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 40-ը ձերբակալվել է։ Ոչնչացվել են նյութատեխնիկական հենակետեր, առգրավվել են զինյալների զենք-զինամթերք, պայթուցիկ սարքերի պատրաստման համար նախատեսված նյութեր ու սարքավորումներ, տասնյակ տակառ վառելանյութ, մեքենաներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական