ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փորձել է հեռախոսով խոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, սակայն նա չի պատասխանել, քանի որ այդ ժամանակ տոնում էր նախագահական ընտրություններում իր հաղթանակը։
«Առաջին հերթին լավ եմ գնահատում Ֆրանսիայի ընտրությունները։ Երկրորդ՝ ես երեկ երեկոյան փորձեցի խոսել նրա հետ։ Ես խոսեցի նրա օգնականների հետ, իսկ նա Էյֆելյան աշտարակի մոտ էր և տոնում էր», - պատմել է Բայդենը:
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնը հաղթել է։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նա հավաքել է ձայների 58,54%-ը։ Նրա մրցակից, ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 41,46 տոկոս: