Միջազգային

Ադրբեջանն արդեն երկու ամիս փնտրում է սահմանին անհետացած ժամկետային զինծառայողներին

Ադրբեջանն արդեն երկու ամիս փնտրում է սահմանին անհետացած ժամկետային զինծառայողներին

Այսօր՝ ապրիլի 26-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել Լաչինի շրջանում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների մասին։ Հաղորդագրության համաձայն՝ շարունակվում են մարտի 4-ից Լաչինի շրջանում անհետացած ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Ֆարիդ Մամեդովի և Ֆիրդովսի Աբդուլաևի որոնողական աշխատանքները։

Ինչպես հայտնել է EADaily-ն, այս տարվա հունվարի վերջին Քելբաջարի շրջանում հայտնաբերվել է ձնաբքի մեջ մոլորված սպա Ֆուադ Բաղիրովի դին։ Մինչ այս անհետացել են հանրապետության ԶՈՒ չորս զինծառայողներ, որոնցից երեքին հայտնաբերել են որոնողական խմբերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական