ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը Պապուա Նոր Գվինեայի հետ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկը: «Այս գործընթացը տեղի է ունենում Չինաստանի և Սողոմոնի կղզիների միջև անվտանգության ոլորտում շրջանակային համաձայնագրի կնքման ֆոնին։ ԱՄՆ-ն նաև ծրագրում է առաջիկա ամիսներին հանդիպել Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչների հետ՝ հետագա անվտանգության հարցերում համագործակցության քննարկման համար»,- հավելել է պետքարտուղարի օգնականը։
Ապրիլի 19-ին Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը հայտնել է, որ Չինաստանը և Սողոմոնի կղզիները ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Սողոմոնյան կղզիների վարչապետ Մանասե Սոգավերը վերահաստատել է այս հայտարարությունը և կոչ արել խաղաղօվկիանոսյան երկրներին՝ հարգել իր երկրի ինքնիշխան շահերը և միջազգային իրավունքը, որի համաձայն ստորագրվել է Հոնիարա-Պեկին անվտանգության համաձայնագիրը: