Միջազգային

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շահագրգռված չէ Երրորդ համաշխարհային պատերազմով

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շահագրգռված չէ Երրորդ համաշխարհային պատերազմով

Չինաստանի իշխանությունները շահագրգռված չեն երրորդ համաշխարհային պատերազմով և աջակցում են Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։ Վենբինի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ Ուկրաինայում զինված գործողությունները երկարատև բնույթ ստանան։ Նա մատնանշել է այն բացասական հետևանքները կանխելու անհրաժեշտությունը, որոնք կարող է ազդել ոչ միայն Եվրոպայի, այլև՝ ողջ աշխարհի վրա։

Վենբինը հավելել է, որ Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնի կողմից Չինաստանը նացիստական ​​Գերմանիայի հետ համեմատելը զզվելի է, և որ «խելագար հայտարարությունները» ուղղված են ՉԺՀ-ի նսեմացմանը և պատերազմի խթանմանը։

Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ «Չինաստանի աճող հավակնություններն այսօր կարելի է համեմատել 1930-ականների նացիստական ​​Գերմանիայի հավակնությունների հետ»: Ռազմական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել էր Չինաստանի և Սողոմոնի կղզիների միջև անվտանգության համաձայնագրի ստորագրումը, ինչը, նրա կարծիքով, ավելացնում է տարածաշրջանում ռազմական հակամարտության հավանականությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական