Միջազգային

Էրդողանը Կարո Փայլանին «դավաճան» է անվանել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի պատճառով

Էրդողանը Կարո Փայլանին «դավաճան» է անվանել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դավաճան» է անվանել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, քանի որ վերջինս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։

 «Մենք այդ օրինագիծն ընդունում ենք որպես բացահայտ դավաճանություն՝ արված  բարձրագույն ատյանում»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում՝ հույս հայտնելով, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն Փայլանի նկատմամբ, «որը խախտել է խորհրդարանի իրավունքի ու բարոյականության նորմերը»:

Ըստ Էրդողանի՝ Փայլանը «տեղ չունի երկրի խորհրդարանում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական