Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ժեստը հայ համայնքից ցուցարարների նկատմամբ։
Նա կատարվածն անվանել է ցավալի, և նշել, որ Մևլութ Չավուշօղլուի վերաբերմունքը պետք է «խիստ քննադատվի»։
Հիշեցնենք՝ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Չավուշօղլուի՝ Մոնտեվիդեո այցի դեմ։ Չավուշօղլուն, Ուրուգվայում հանդիպելով հայ ցուցարարներին, ցույց էր տվել մի շարք երկրներում արգելված «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության նշանը։