Միջազգային

Տոկաևը Մակրոնին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան

Տոկաևը Մակրոնին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան

Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի օրը շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, և նրան պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Շնորհավորական հեռագրում Տոկաևը նշել է, որ Մակրոնի համոզիչ հաղթանակը ընտրություններում վկայում է նրա անխոնջ աշխատանքի նկատմամբ ժողովրդի վստահության և գնահատանքի մասին, որն ուղղված է ազգային շահերի պաշտպանությանն ու Ֆրանսիայի բարգավաճման ապահովմանը։

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Մակրոնը հավաքել է ձայների 58,5%-ը, «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը՝ 41,5%-ը։ 2017 թվականին երկու մրցակիցներն էլ անցել էին երկրորդ փուլ։ Մակրոնն այն ժամանակ ստացել էր ձայների 66,1%-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական