Միջազգային

«Ուկրաինան ավելի երկար է գոյատևելու, քան Պուտինը». Բլինկեն

«Ուկրաինան ավելի երկար է գոյատևելու, քան Պուտինը». Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի Կիև կատարած այցից հետո ասել է, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան շատ ավելի երկար է գոյատևելու, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Բլինկենն ասել է լեհ-ուկրաինական սահմանի մոտ չբացահայտված վայրում կայացած մամուլի ասուլիսում։ 

«Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա այս պատերազմի մնացած մասը, բայց մենք գիտենք, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան ավելի երկար է գոյատևելու, քան Վլադիմիր Պուտինը: Եվ մեր աջակցությունը Ուկրաինային կշարունակվի: Դա կշարունակվի մինչև մենք չտեսնենք վերջնական հաջողություն»,- ասել է Բլինկենը։ Նա նշել է, որ Ռուսաստանը «ձախողել է Ուկրաինայում», իսկ «Ուկրաինան հաջողել է»։ «Ռուսաստանը ձգտում էր խլել ինքնիշխանությունը, խլել նրա (Ուկրաինայի) անկախությունը, դա չհաջողվեց»,- ասել է Բլինկենը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական