ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության պետ Դենիս Գոնչարը, անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշմանը, հավասարակշիռ է գնահատել երկրների արտաքին քաղաքականությունը։ «Մենք նշում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և, դրա հետ կապված, Արևմուտքի կողմից աննախադեպ հակառուսական արշավի վերաբերյալ: Մենք քաջ գիտակցում ենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը, և մենք գնահատում են այն փաստը, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում, արտաքին քաղաքականություն կառուցելիս, առաջնորդվում են, առաջին հերթին, սեփական ազգային շահերով»,- ասել է դիվանագետը։