Միջազգային

«Մեր երկիրը կործանվում է». Դոնալդ Թրամփ

«Մեր երկիրը կործանվում է». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները և Բայդենի վարչակազմը կործանում են ԱՄՆ-ն և երկիրը դեպի դժոխք տանում: Այս մասին փոխանցում է Times Now-ն:

Ելույթ ունենալով Օհայո նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ Թրամփը հայտարարել է. «Բանն այն է, որ ընտրությունները կեղծվել և գողացվել են, և այժմ մեր երկիրը կործանվում է: Մեր երկիրը կործանվում է և դեպի դժոխք գնում: Մեզ հետ երբեք նման բան տեղի չէր ունեցել»:

Նա կոշտ քննադատություններ է հնչեցրել գործող նախագահ Ջո Բայդենի հասցեին:

«Մեր ներկայիս նախագահը, ցավոք սրտի, չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Նա օդում ձեռք է սեղմում, ինչ-որ մտահոգ է շրջում… և հրամաններ է ստանում զատկի ճագարից»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Բայդենն «այդ ամենն անում է այն ժամանակ, երբ Պուտինն անընդհատ խոսում է միջուկային զենքի մասին»:

Թրամփը խոսքով՝ ներկայիս վարչակազմն է մեղավոր ԱՄՆ-ում գազի գնաճի և ռեկորդային ինֆլյացիայի համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական