Միջազգային

Exit Poll-ի արդյունքներով Մակրոնը ստացել է 58.2 տոկոս

Exit Poll-ի արդյունքներով Մակրոնը ստացել է 58.2 տոկոս

Այսօր Ֆրանսիայում կայացավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Ipsos & Sopra Steria կազմակերպության անցկացրած Exit Poll-երի արդյունքներով գործող նախագահ Էանուել Մակրոնը ստացել է ընտրողների ձայների 58.2 տոկոսը, իսկ նրա մրցակից Մարի Լը Պենը` 41.8։

Մարին Լը Պենն արդեն իսկ ընդունել է ընտրություններում պարտությունը` հայտարարելով սեփական գաղափարների համար պայքարը շարունակելու մասին:

Վերընտրության առթիվ ունեցած ելույթում Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին, նաև հայտարարել, որ խնդիր է դնում Ֆրանսիան վերածելու էկոլոգիական գերտերության։ Նա նշել է, որ գիտակցում է, որ իրեն քվերակել են աջ ծայրահեղականության գաղափարը արգելափակելու համար` Ֆրանսիայում ազատ խոսքի և ազատությունների երաշխավորման նպատակով։ Վերընտրված նախագահի կարծիքով` իր նախագահության 2-րդ ժամկետը թեև կարող է դրսևորվել անհանգստության դեպքերով, սակայն Ֆրանսիայի համար կլինի պատմական։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական