Միջազգային

Անտոնիու Գուտերեշն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա

Անտոնիու Գուտերեշն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա: 

«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Նա ապրիլի 28-ին աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ Գուտերեշը նախատեսում է հանդիպել ՄԱԿ-ի այն գործընկերների հետ, որոնք աշխատում են Ուկրաինայում՝ նրանց հետ բնակչությանը մարդասիրական աջակցություն ցույց տալու ընդլայնմանն ուղղված ծրագրերը քննարկելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական