Միջազգային

Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն համատեղ հռչակագրի նախագիծ. Չավուշօղլու

Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն համատեղ հռչակագրի նախագիծ. Չավուշօղլու

Ռուսաստանն ու Ուկրաինան համատեղ հռչակագրի նախագիծ են մշակել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 

«Այս պահին կա համապարփակ տեքստ, որը քննարկում են բանակցողները: Մենք տեսնում ենք, որ այս գործընթացում կա նաև համատեղ հռչակագրի նախագիծ»,- ասել է նա։

Չավուշօղլուն նաև նշել է՝ Պուտինն ու Զելենսկին համաձայն են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անցկացվեն Թուրքիայում: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական