Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ ցանկանում է առաջիկա օրերին հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ես պլանավորում եմ հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ։ Եթե նրանք ընդունեն մեր հրավերը, Ստամբուլում գագաթնաժողով կանցկացնենք»,- ասել է նա։
Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Պուտինը դեռ չի ծրագրում հեռախոսով խոսել իր թուրք գործընկեր Էրդողանի հետ։