Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) և Եվրահանձնաժողովը էներգախնայողության խորհուրդներ են ներկայացրել՝ ԵՄ քաղաքացիներին էներգիայի ծախսերը կրճատել խրախուսելու և ռուսական էներգիայից կախվածությունը նվազեցնելու համար:
ՄԷԳ-ի գործադիր տնօրեն դոկտոր Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ «ավելի քիչ էներգիա օգտագործելն ուկրաինացի ժողովրդին և ինքներս մեզ օգնելու կոնկրետ միջոց է»։
Բիրոլը հավելել է, որ առաջարկվող քայլերը կարող են «նվազեցնել փողի հոսքը դեպի ռուսական բանակ և օգնել մեզ շարժվել դեպի ավելի մաքուր և կայուն մոլորակ»։
Առաջարկվող քայլերը ներառում են՝ ջեռուցման անջատում, օդորակիչի ավելի քիչ օգտագործում, աշխատանք տնից և հնարավորության դեպքում հասարակական տրանսպորտից օգտվել: Նշվում է, որ կառավարությունները կարող են «ֆինանսական խթաններ» տրամադրել՝ նվազեցնելով ուղեվարձը և աջակցելով արևային մարտկոցների տեղադրմանը։
Եթե այս գործողություններն աջակցություն ստանային Եվրամիության բոլոր քաղաքացիների կողմից, «դա թույլ կտար բավարար նավթ խնայել՝ 120 սուպերտանկեր լցնելու համար և բավարար բնական գազ՝ մոտ 20 միլիոն տուն տաքացնելու համար»: