ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը վերահաստատել է, որ ոչ մի ամերիկացի զինվորական չի ուղարկի Ուկրաինա՝ «երրորդ համաշխարհային պատերազմի» վտանգից խուսափելու համար։ Փոխարենը, ըստ ԱՄՆ նախագահի, երկիրն իր ջանքերը կկենտրոնացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու վրա։ «Մենք յուրաքանչյուր ուկրաինացու կտանք այն ռազմական հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են՝ նրանց պաշտպանելու համար»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Ուկրաինա է ուղարկում 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանի և անօդաչու թռչող սարքեր։