Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական գործունեության ամենամյա զեկույցում Կուրիլյան կղզիների հարավային հատվածը որակել է որպես «ապօրինի օկուպացված»: Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին ուրբաթ օրը կառավարության նիստում ներկայացրել է զեկույցը։ Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը։
Ըստ զեկույցում ներառված ձևակերպման՝ Կուրիլյան կղզիների հարավային մասը հանդիսանում է «Ճապոնիայի նախնիների տարածքները, որոնք ներկայումս անօրինական կերպով օկուպացված են Ռուսաստանի կողմից»։ Դիվանագիտական՝ Կապույտ գրքի զեկույցում այս արտահայտությունը չի օգտագործվել 2011 թվականից։ Փաստաթղթի պաշտոնական հրապարակումը սպասվում է առաջիկա օրերին։