Միջազգային

Գերմանիան 30 մլրդ դոլար կվճարի ռուսական նավթի ու գազի համար

Գերմանիան 30 մլրդ դոլար կվճարի ռուսական նավթի ու գազի համար

Գերմանիան 2022 թ․ Ռուսաստանին ռեկորդային գումար կվճարի էներգակիրների դիմաց, հայտնում է Deutsche Wirschafts Nachrichten պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի ծախսերը ՌԴ-ից նավթի ձեռքբերման դիմաց, նախորդ տարվա համեմատ, կարող են 11.4 միլիարդ եվրոյից աճել, մինչև 14.3 միլիարդ եվրո, իսկ գազի համար՝ 8.8 միլիարդ եվրոյից, մինչև 17.6 միլիարդ եվրո:

Բացի այդ, ածուխի ներկրման համար Գերմանիայից կպահանջվի վճարել մոտ 2 մլրդ եվրո:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական