Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր Է ստորագրել Ուկրաինային 88,5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ տալու շուրջ, որը տրամադրվելու Է Տնտեսական վերականգնման ոլորտի զարգացման քաղաքականության նպատակային ֆոնդից: Այդ մասին, հայտարարել Է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը: «Մեր հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր Է ստորագրել Ուկրաինային 88,5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ տալու շուրջ, որը տրամադրվելու Է Տնտեսական վերականգնման ոլորտի զարգացման քաղաքականության նպատակային ֆոնդից»,-Շմիգալը գրել Է իր Twitter-ալիքում:
Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասն ավելի վաղ հայտարարել Էր, որ բանկը մարտական գործողություններից Ուկրաինային հասցված վնասը գնահատել Է 60 միլիարդ դոլար: Վլադիմիր Զելենսկին Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի միջոցառումների շրջանակներում անցկացված կլոր սեղանի ժամանակ հայտարարել Է, որ Ուկրաինան, ըստ նախնական գնահատումների, 550 մլրդ դոլար Է կորցրել ավերածությունների հետեւանքով