Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով հինգշաբթի առավոտյան իր առաջին այցով ժամանել է Հնդկաստան՝ որպես բրիտանական կառավարության ղեկավար, չի փորձի համոզել իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին՝ փոխել իր դիրքորոշումն Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Times of India-ը՝ Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցչին հղում անելով։
Նրա խոսքով՝ Նյու Դելիում բանակցությունների կենտրոնական թեման կլինի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությունը։ Բացի այդ, ըստ թերթի զրուցակիցների, Մեծ Բրիտանիան «ցանկանում է աջակցել Հնդկաստանին՝ սեփական պաշտպանական արտադրանք թողարկելու ջանքերում, ու այցի ընթացքում կքննարկվեն պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր, այդ թվում՝ տեխնոլոգիաների փոխանցումը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետը Հնդկաստանում կլինի ապրիլի 21-ին և 22-ին։ Ուրբաթ օրը նա բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի և վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։