Միջազգային

Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհը

Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել այն։ 

Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով. «Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել ևս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը փրկելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ և սողալ գետնի տակով այդ արդյունաբերական օբյեկտներով»:

Միաժամանակ նա ընդգծել է՝ «Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին, որպեսզի նույնիսկ ճանճ չթռնի»։ 

Ռուսաստանը երաշխավորում է կյանքը և արժանապատիվ վերաբերմունքն այն ուկրաինացի զինվորականներին, ովքեր դուրս կգան «Ազովստալ»-ից, ասել է Պուտինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական