Միջազգային

«Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են ընդհանուր մարտահրավերների». Փաշինյանը՝ Միշուստինին

«Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են ընդհանուր մարտահրավերների». Փաշինյանը՝ Միշուստինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանն ու Մոսկվան բախվում են ընդհանուր մարտահրավերների և ընդհանուր հնարավորությունների։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները երախտապարտ են Ռուսաստանի կառավարությանը՝ Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանն աջակցելու համար. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վերջին որոշ որոշումների համար, որոնք մեզ մեծ աջակցություն են ցուցաբերել պարենային անվտանգության ոլորտում: Սա շատ կարևոր է մեզ համար. շնորհակալ եմ Ռուսաստանի կառավարությանը: Ապագայում մենք նույնպես բավականին արդյունավետ կհամագործակցենք և լուծումներ կգտնենք՝ երկկողմ առևտուրն ավելի մեծացնելու համար»,- հավելել է Փաշինյանը։

Նա նաև արդյունավետ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ օրը կայացած հանդիպումը և նշել, որ դրանում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։ «Երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչն ու ես քննարկել ենք մեր միջպետական ​​հարաբերությունների գրեթե ողջ օրակարգը, շատ արդյունավետ բանակցություններ ենք վարել և շատ կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերել»,- ասել է Փաշինյանը։

Իր հերթին Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին գործընկերների և ներդրող երկրների շարքում: Միշուստինին ուրախացնում է այն փաստը, որ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ 600 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականին հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունը աճել է 42 տոկոսով՝ կազմելով 430 միլիոն դոլար։ «Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների չափը ավելի քան 2 միլիարդ դոլար է։ Մենք հետաքրքրված են երկկողմ համագործակցության զարգացման, նոր նախագծերի իրագործման հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքաարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը և թվային տեխնոլոգիաները»,- ասաց Միշուստինը՝ հավելելով, որ նմանատիպ նախաձեռնություններով զբաղվում են երկու երկրների միջկառավարական հանձնաժողովները։

Միշուստինն նաև առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ «Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ երկրների կողմից անօրինական պատժամիջոցների պայմաններում, իհարկե, կարևոր է երկկողմ առևտրում ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները, զարգացնել արդյունաբերական կոոպերացիաները, ստեղծել առևտրի նոր հնարավորություններ»,- ընդգծեց Միշուստինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական