Միջազգային

Նորագույն Vagsheer սուզանավ է գործարկվել Հնդկաստանում

Նորագույն Vagsheer սուզանավ է գործարկվել Հնդկաստանում

Վերջին սերնդի դիզելային-էլեկտրական Vagsheer սուզանավը, որը կառուցվել է ֆրանսիական Scorpene նախագծի հիման վրա, չորեքշաբթի օրը գործարկվել է հնդկական Mazagon Dock Shipbuilders Limited պետական ​​ընկերության Մումբայի նավաշինական գործարանում: Ինչպես հայտնում է Հնդկաստանի ՊՆ-ն, նախքան ռազմածովային ուժերին միանալը՝ սուզանավը պետք է ծովային փորձարկումներ անցնի մեկ տարվա ընթացքում։

Vagsheer-ը Kalvari դասի վեց սուզանավերից վերջինն է, որը կառուցվել է Հնդկաստանում՝ ֆրանսիական ծովային խմբի հետ համագործակցությամբ: 2022 թվականի փետրվարին այս շարքի հինգերորդ սուզանավը՝ Վագիրը, սկսեց ծովային փորձարկումները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական