Չինաստանը երկաթուղային նոր երթուղի է բացել դեպի Գերմանիա։ Դրանով բեռները կկարողանան հասնել Գերմանիայի Մանհեյմ քաղաք՝ շրջանցելով Ռուսաստանը։
Երթուղին անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Ռումինիայով, Հունգարիայով, Սլովակիայով և Չեխիայով՝ անցնելով Կասպից և Սև ծովերով՝ օգտագործելով երկաթուղային և ծովային համակցված տարբերակը: Ապրիլի 13-ին Սիան քաղաքից դուրս է եկել սպորտային ապրանքներով բեռնված առաջին գնացքը։
Նոր երթուղին ընդգրկում է երկրներ և տարածաշրջաններ, որոնցով նախկինում հազվադեպ էին անցնում Չինաստան-Եվրոպա գնացքները: Սիան քաղաքում գործող միջազգային լոգիստիկ «Ժույանգ» ընկերությունը նշել է, որ այժմ փոխադրումների արդյունավետությունը կբարձրանա, իսկ արժեքը կկրճատվի։