Միջազգային

Խովաևն արդյունավետ խորհրդակցություններ է անցկացրել Երևանում. Զախարովա

Խովաևն արդյունավետ խորհրդակցություններ է անցկացրել Երևանում. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցվել է նաև նրա այցը Բաքու։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից մեկն ադրբեջանցի և հայ գործընկերներին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում աջակցելն է։ Խովաևն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքներում, արդյունավետ խորհրդակցություններ անցկացրել Երևանում, համաձայնեցվել է մոտ ապագայում նրա այցը Բաքու։ Երկխոսության հիմքում, հայտնի է, Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Ադրբեջանի կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքներն են, ինչպես նաև Երևանի կառուցողական արձագանքն այս առաջարկներին»,- ասել է Զախարովան: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական