Միջազգային

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ վարչապետի աթոռի հավակնորդ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ վարչապետի աթոռի հավակնորդ

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը գրաված ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնն ակնկալում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ստաձնել վարչապետի պաշտոնը: Այդ մասին Մելանշոնը ասել է BFM ֆրանսիական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:

«Խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան նախագահական ընտրությունների յուրօրինակ ամփոփում և երրորդ փուլ», - հայտարարել է Մելանշոնը: Ավելի վաղ գործող նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, թե երկրորդ փուլում հաղթելու դեպքում ինքը կարող է ձախ ուժերի ներկայացուցչին վստահել կառավարության ձևավորումը:

Ապրիլի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով պայքարը երկրորդ փուլում շարունակելու են Մակրոնը և ազգայնական լիդեր Մարին Լը Պենը: Ենթադրվում է, որ Մելանշոնի աջակիցների մոտ 35 տոկոսը կքվեարկի Մակրոնի օգտին, իսկ 27 տոկոսը՝ Լը Պենի: Մելանշոնն աջակիցներին կոչ է արել քվե չտալ Լը Պենին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական