Միջազգային

ՆԱՏՕ-ն խոսել է Վրաստանի կիբերանվտանգության ուժեղացման անհրաժեշտության մասին

ՆԱՏՕ-ն խոսել է Վրաստանի կիբերանվտանգության ուժեղացման անհրաժեշտության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի Վրաստանի կիբերանվտանգությունը՝ Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին։ Նա նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը ցույց է տվել, որ «անհրաժեշտ է ուժեղացնել Վրաստանի կիբերանվտանգության կարողությունները»։

Ապատուրայը Թբիլիսի է ժամանել չորեքշաբթի գիշերը։ Բացի պաշտոնական հանդիպումներից՝ նախատեսված է նրա ելույթը Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում։ Պատգամավորների հետ հանդիպումը կանցկացվի փակ ձևաչափով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական