Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցին:
Twitter-ի իր միկրոբլոգում Շառլ Միշելը գրել է. «Զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Լիովին աջակցում եմ նրա և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի առաջմղմանն ուղղված բոլոր ջանքերին»։