Եվրամիությունը նախատեսում է ստեղծել հատուկ հավատարմագրային հիմնադրամ՝ ֆինանսավորելու Ուկրաինայի վերակառուցման գործընթացը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը։ Հիմնադրամի խնդիրն է՝ ներդրումներն ու բարեփոխումների ֆինանսավորումը։ Գործակալությունը չի հստակեցնում, թե որքան գումար կարող է անհրաժեշտ լինել նախագիծն իրականացնելու համար, սակայն խոսքը գնում է հարյուր միլիարդավոր եվրոների մասին՝ առաջիկա տասնամյակների ընթացքում։
Նշվում է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այս հարցը ակտիվորեն կքննարկվի Բրյուսելում և Վաշինգտոնում, որտեղ նախատեսվում է որոշել Կիևին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և միջոցների ծախսումը վերահսկելու ուղիները, որպեսզի դրանք չչարաշահվեն։