Միջազգային

Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը ռազմավարական նպատակ է. Էրդողան

Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը ռազմավարական նպատակ է. Էրդողան

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց է տվել Թուրքիայի կարևորությունը Եվրամիության համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, Թուրքիան Եվրամիությունից կոնկրետ քայլեր է ակնկալում միությանը լիիրավ անդամակցության համար։

«Վերջին իրադարձություններն Ուկրաինայի համատեքստում հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ. պատերազմի բացասական հետևանքները համաշխարհային մասշտաբով ցույց են տվել Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ԵՄ-ի համար, հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտում։ Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն կոնկրետ և բովանդակալից քայլեր կձեռնարկի՝ հիմնված լիիրավ անդամակցության մեր հեռանկարի վրա», - ասել է Թուրքիայի նախագահն Անկարայում տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական