Միջազգային

Շվեդիան 1 միլիարդ դոլար կհատկացնի ուկրաինացի փախստականներին ընդունելու համար

Շվեդիան 1 միլիարդ դոլար կհատկացնի ուկրաինացի փախստականներին ընդունելու համար

Շվեդիայի կառավարությունը մտադիր է 9,8 միլիարդ կրոն (ավելի քան 1 միլիարդ դոլար) հատկացնել երկրի միգրացիոն վարչությանը՝ ուկրաինացի փախստականների ընդունման հետ կապված ծախսերի համար։ Այս թվերը տեղ են գտել ապրիլի 19-ին ներկայացված գարնանային բյուջեի նախագծում։

«Կառավարությունը զգալի հավելյալ միջոցներ է հատկացնում՝ նոր իրավիճակից դուրս գալու համար։ Կառավարությունը նաև ժամանակավոր լրացուցիչ աջակցություն է առաջարկում ընդունելության համար պատասխանատվություն ստանձնած համայնքներին, որոնք հավասարաչափ կբաշխվեն ողջ երկրում», - ասված է հայտարարության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական