Միջազգային

Ռուսաստանը 800 միլիոն դոլարի վարկ է տվել այլ երկրների

Ռուսաստանը 800 միլիոն դոլարի վարկ է տվել այլ երկրների

Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը 2022-ի մարտին օտարերկրյա պետություններին կամ նրանց իրավաբանական անձանց տրամադրել է  պետական ​​վարկեր՝ 81,6 միլիարդ ռուբլու չափով. հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով ՌԴ դաշնային գանձապետարանին: Համեմատության համար նշենք, որ հունվար-փետրվարին նման վարկեր են տրամադրվել 28,5 մլրդ ռուբլու չափով, իսկ անցյալ տարվա մարտին՝ ընդամենը 26,2 մլրդ ռուբլի։

Մարտ ամսին ռուբլի-դոլար միջին փոխարժեքով՝ խոսքը մոտավորապես 790 մլն դոլարին համարժեք գումարի մասին է։

Չնայած գանձապետարանը չի հրապարակում, թե որ երկրների մասին է խոսքը, փորձագետներն առավել հավանական տարբերակներ են համարում Իրանը կամ Բելառուսը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական