Միջազգային

Թուրքիան կշարունակի խաղաղության ջանքերն Ուկրաինայի հարցում

Թուրքիան կշարունակի խաղաղության ջանքերն Ուկրաինայի հարցում

«Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և Մոսկվայի ու Կիևի միջև կայուն խաղաղության հասնելու համար». այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ։

«Մեր երկու հարևանների միջև զինադադարի, այնուհետ՝ տևական խաղաղության հասնելը կլինի հանուն մարդկության համար արված լավագույն բաներից մեկը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ հավելելով, որ կողմերը շոշափելի առաջընթաց են գրանցել բանակցություններում, «սակայն Բուչայի և Իրպինի կադրերը, Կրամատորսկի քաղաքացիական անձանց թիրախավորումը ստվեր են գցում մեր ջանքերի վրա»։

Էրդողանը նաև շեշտել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում «կողմերի և միջազգային հանրության համար բավարար» արդյունքի հասնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական