Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարին։
Էրդողանը, նշել է, թե Ադրբեջանի կողմից իր «իր հողերի գրավումով» տարածաշրջանում խաղաղության համար առիթ բացվեց։ «Մենք այդ առիթը չկորցնելու համար Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է Էրդողանը։
Իր ելույթի մեծ մասը նա հատկացրել է Ուկրաինա-ՌԴ հակամարտությանը։